Նա չափազանց կատարյալ էր ինձ համար․ Կակայի նախկին կինը՝ ֆուտբոլիստից բաժանվելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Screenshot_1

Միլանի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կակայի նախկին կինը՝ Կարոլինա Սելիկոն, պատմել է, որ 2015 թվականին որոշել է բաժանվել ֆուտբոլիստից, քանի որ նա չափազանց կատարյալ էր իր համար։

«Կական ինձ երբեք չի դավաճանել։ Նա ինձ լավ էր վերաբերվում, ինձ հրաշալի ընտանիք տվեց, բայց ես երջանիկ չէի, ինչ-որ բան պակասում էր։ Խնդիրն այն էր, որ նա չափազանց կատարյալ էր ինձ համար»,- Սելիկոյի խոսքն է մեջբերել է «Football Talk-ը։

Կական և Սելիկոն բաժանվել են ինը տարվա ամուսնությունից հետո։ Նրանք ունեն 2 երեխ դուստր՝ Իզաբելլան, և որդի՝ Լուկան։

Հիշենք, որ Կական կարիերան ավարտել է 2017 թվականի դեկտեմբերին։ Կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է ամերիկյան «Օռլանդոն»: Կական իր կարիերայի ընթացքում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Միլանում՝ 307։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ