Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում դարձավ Սլովակիայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ֆ

Սլովակիայի առաջնության շրջանակում այսօր «Սլովանը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Դունայսկայի» հետ՝ 0-0։

Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Տիգրան Բարսեղյանը։

Այսպիսով, այս խաղից հետո «Սլովանը» մրցաշարային աղյուսակում անհասանելի դարձավ մրցակիցների համար և 6-րդ անգամ անընդմեջ դարձավ Սլովակիայի առաջնության չեմպիոն։

«Սլովանը» 25-րդ անգամ է իր պատմության մեջ դառնում առաջնության հաղթող՝ ներառյալ Չեխոսլովակիայի առաջնությունը։

Աղբյուրը՝ Armsport

--00—ՍՊ