Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ււ.

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։ Այս մաին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է:

Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է տաղավարով, քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։ Հայաստանի տաղավար է այցելել նաև Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ժյուրին՝ ներկայացված նախագծին ծանոթանալու նպատակով։

Տաղավարը լայն հանրության համար բաց կլինի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնական տաղավարը ներկայացնում է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանը՝ «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով, որի համադրողը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրության բաժնի տնօրեն Արմեն Եսայանցն է։

--00—ԼՀ