Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ֆ

Ապրիլի 18-ին, ժամը 17:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում այրվում է խոտածածկույթ: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:45-ին, մարվել՝ 18:37-ին: Անտառտնտեսության տարածքում այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ, ջերմահարվել՝ 10 ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է անտառտնտեսության 6 աշխատակից:

--00—ՍՊ