Պատերազմից չենք խուսափելու, եթե անգամ տարածքներ տանք, սուտ է, թե ռիսկերը նվազում են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Սա սողացող պատերազմ է, մեծ պատերազմից չենք կարողանալու խուսափել, եթե անգամ զիջումների գնանք ու տարածքներ հանձնենք։ Հայաստանը օկուպացրած ռեժիմի հետ գործ ունենք, մեզ պարտադրում են անել գործողություններ, որոնք մեր տարածքները խոցելի են դարձնում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։

«Փաշինյանի շրջապատը պետք է հասկանա, թե ինչի հետ գործ ունի, դատարանի առաջ չեն կարողանալու ասել՝ հրաման էինք կատարում, պատասխանատվություն են կրելու։ Նրանք ամեն ինչի գնալու են, մարդկանց իրար դեմ են հանելու, ասելու են՝ երևանցին ի՞նչ գործ ունի Տավուշում, Տավուշեցին գա Երևանի համար պայքարի՞, նույնն են ասելու, ՀՀ-ից բան չեն թողնելու»,- ընդգծեց Ավետիսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ