Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ժամանակը գալու է. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Որևէ մեկը ի վիճակի չէ Ցեղասպանությունը կասկածի տակ առնել։ Այդ մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ Ջահերով երթի ժամանակ։ 

Անդրադառնելով Տավուշի մարզում զիջումներին՝ Երրորդ նախագահը հայտարարել է․

«Տրամաբանության նշույլ անգամ չկա Տավուշում կատարվելիքին։ Բազմաթիվ անգամ ասել եմ՝ իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, ամենահասանելի ճանապարհը անվստահություն հայտնելն է»։

Սարգսյանը ընդգծել է՝ երբ տեսնեմ, որ շատերն են ինձնից լուծումներ ակնկալում, իմ առաջարկները կանեմ։

Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ