Առանց ժողովրդի կամքի արտահայտման նոր տարածքներ թշնամուն հանձնելը պետական դավաճանություն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ff

Փաշինյանը շարունակում է հանձնել Հայաստանի տարածքները և ոչ թե գնում է խաղաղության, այլ նոր ականներ է դնում մեր պետականության տակ։ Այս մասին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործնական փուլի մեկնակին և սպասվող տարածքային զիջումներին։

«Առանց հանրաքվեի և ժողովրդի կամքի արտահայտման նոր տարածքներ թշնամուն հանձնելը պետական դավաճանություն է»,- նշեց նա։

Ըստ Սաղաթելյանի՝ հետագա զիջումներն ու կորուստները կանխելու միայն մեկ տարբերակ կա՝ համահայաստանյան ընդվզումը։
 

Ավելին՝ հղմամբ։

--00—ՍՊ