Դալմայի այգիների կորուստը այգեգործական ունիկալ համակարգի ոչնչացում էր․ գինեգործ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Դալմայի այգիներին։

«Դալմայի այգիների հետ կապված՝ երեք մեծ ափսոսանք կա. առաջինը, որ առնվազն 5000 տարվա անընդհատ մշակվող հողի շերտը մենք դրեցինք շինարարության տակ. աշխարհի շատ երկրներում նման հողի շերտի գոյությունն արդեն իսկ ազգային արժեք է։ Երկրորդը՝ խաղողի սորտերն էին, որոնք ոչնչացված են, երրորդը՝ այգեգործական ունիկալ համակարգի ոչնչացումը»,- արձանագրեց գինեգործը՝ հիշեցնելով, որ այնտեղ կային նաև 18-19-րդ դարի հնձաններ։

Տեսանյութեր

Live

Լրահոս