Քոչարյանի պաշտպանական կողմը դիմում է պարզ շահարկումների. Փաշինյանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 18, 24News

վլադիմիր կարապեետյան

Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից եւ մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են:

Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը:

Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:

Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս