Ամեն անգամ կարևոր հանդիպման նախօրեին իրավիճակը սահմանում սրվում է․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 15, 24News

սահման345

«Վերջին օրերին անօդաչու սարքերից, ուղղաթիռներից բացի, Արցախում սահմանին նկատվում են նաև հակառակորդի հատուկ ստորաբաժանումներ: Մենք հետաքրքրվեցինք արցախյան ՊՆ աղբյուրից՝ վերջին թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանի զինուժը հե՞տ է քաշել։ «Այո, զորքը հետ է քաշվել, ինչ-ինչ շարժեր կան, դեռ հայտնի չէ` դրանք զորքի մնացորդնե՞րն են, թե՞ սահմանի զինվորական կորպուսները, որոնք ուսումնական գործընթացի մեջ են»:

Ամեն անգամ կարևոր հանդիպման նախօրեին իրավիճակը սրվում է, հիշեցնենք` հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը: 

«Ես դա ավելի շատ կբացատրեի Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությամբ, որ իրենք ժամանակ են տվել Փաշինյանին` մեկ տարվա ընթացքում ծանոթանալ ղարաբաղյան բանակցային գործընթացի դետալներին. ասել է թե` ադրբեջանական կողմն ակնկալում է ուղիղ խոսք` բանակցությունները վերսկսելու ուղղությունների, սկզբունքների, այս պահին առկա փաստաթղթերի շուրջ` կոնկրետություն են ուզում, ու քանի չեն ստացել, այդ «զորաշարժերը» շարունակվելու են»:

Ի դեպ, սոցցանցերում գրվեց, որ Դավիթ Տոնոյանի որդին ևս տեղափոխվել է Հայաստան՝ «նախապատրաստական դասընթացների»։ «Ոչ, Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել»: Իսկ Փաշինյան Աշո՞տը։ «Աշոտը Հայաստանում է»»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս