Unibank

Unibank Mobile

Նոր չվերթ՝ Սանկտ Պետերբուրգ-Երևան ուղղությամբ․ թռիչքները շաբաթական 2 անգամ են

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

չվերթ

Ռուսական «Կոմերսանտ»-ը տեղեկացնում է, որ «Smartavia» ընկերությունը հուլիսի 11-ից Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից կիրականացնի ուղիղ չվերթներ դեպի Երևան: Շուտով Սանկտ Պետերբուրգ-Երևան և հակառակ ուղղությամբ ավիափոխադրում կիրականացնի ևս մեկ ավիաընկերություն: Թռիչքները կիրականացվեն մինչև հոկտեմբերի 25-ը:

Թռիչքները դեպի Երևան կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի: Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացրին, որ ընկերությանը թույլտվությունը տրվել է մայիսի 6-ից: Կոմիտեն դրական է համարում նոր ավիափոխադրողների մուտքը հայկական շուկա, ինչը կարևոր է մրցակցության տեսանկյունից:

Սանկտ Պետերբուրգից Երևան չվերթները մինչ այս իրականացրել է «Ուրալ» ավիաընկերությունը, այժմ նոր ավիաընկերության մուտքով կլինի մրցակցություն, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ՝ թե՛ ծառայությունների, թե՛ տոմսի արժեքի վրա:

Բացի այս ամենից՝ եթե այդ ուղղությամբ մեկ ավիաընկերության առկայության դեպքում շաբաթական երկու օր էր հնարավոր թռչել, ապա այժմ, երկրորդի պարագայում, շաբաթական չորս օր կլինի թռիչքը: 

Տեսանյութեր

Live

Լրահոս