Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ վարորդն ու ուղևորը կանայք են եղել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 28, 24News

1

Հունիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմանում Kia Cerato մակնիշի 35 VR 548 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ վարորդն ու ուղևորը կանայք են եղել։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

վթար