Հայկ Մարությանի մամուլի խոսնակը «խնչած ունեմ» արտահայտության համար նկատողություն է ստացել

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 3, 24News

Հակոբ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը բանավոր նկատողություն է ստացել «խնչած ունեմ» արտահայտության համար: Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեցին Երևանի քաղաքապետարանի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր առաջարկ էր արել Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից 50 կմ/ժ-իջեցնելու վերաբերյալ։

Առաջարկը մտահոգությունների առիթ էր դարձել քաղաքացիների, վարորդների շրջանում, քանի որ երթևեկության գերծանրաբեռնվածության պայմաններում սա կարող էր լրացուցիչ անհարմարություն ստեղծել ու տևական խցանումների պատճառ դառնալ։ 

Առաջարկի վերաբերյալ ֆեյսբուքյան տիույթում քննարկում էր ծավալվել, որի շրջանակում քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կապապետյանը մեկնաբանություն էր թողել:

«Բազմապատիկ ավելի շատ խնչած ունեմ, թե ինչ-որ անուս և թեթևամիտ մարդիկ կարող են դժգոհ մնալ էն որոշումից, որը կարող է փրկել տասնյակ մարդկանց կյանքեր...»,-գրել էր խոսնակը:

Ավելի ուշ Հակոբ Կարապետյանն ափսոսանք էր հայտնել իր արտահայտության համար:

Հակոբ