Ոստիկանները բացահայտել են օտարերկրացու պայուսակից կատարված գողությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 08, 24News

1

Հուլիսի 7-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտից բերման են ենթարկել 25-ամյա երիտասարդի: Պարզվել է, որ նա հուլիսի 6-ին, ժամը 23.30-ին, համալիրի հանդերձասրահից գողացել է մի օտարերկրացու ճամպրուկում եղած 80 եվրոն և 3000 դրամը:

Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: