Մտահոգությունս փոխանցել եմ իշխանություններին․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 15, 24News

Նաիրա Զոհրաբյան

Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունն անակնկալ չէր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի համար.

«Ես բազմիցս ասել եմ, եթե գործընթացները շարունակեն մնալ քաղաքական դաշտում, իսկ այս պահին գործընթացները ոչ թե իրավական, այլ քաղաքական դաշտում են, մենք ստանալու ենք Վենետիկի հանձնաժողովի շատ կոշտ հայտարարությունը», - լրագրողնեի հետ զրույցում ասաց նա:

Զոհրաբյանն ընդգծեց, որ դեռևս Ստրաստբուրգում՝ հուլիսյան նստարջանի ժամանակ, խոսել է հանձաժողովի փորձագետների հետ և եկել մտահոգությունը փոխանցել է իշխանություններին, որ չփորձեն ՍԴ հետ կապված հարցը քաղաքական պրեսինգի ճանապարհով լուծել:

««Իմ քայլից» իմ գործընկերներից մեկը պատասխանեց ինձ՝ «Վենենտիկի հանձնաժողովի մեկ-երկու փորձագետի տեսակետը դեռևս Վենտիկի հանձնաժողովի համապարփակ տեսակետը չէ: Այսօր մենք ունեցանք արդեն Վենտիկի հանձնաժողովի համապարփակ կարծիքը», - ասաց Զոհրաբյնաը:

Նա նկատեց՝ այս պահին դեռևս խնդիրը շարունակում է մնալ քաղաքական դաշտում, ինչը շատ վատ է:

«Եթե գործընթացը շարունակի մնալ քաղաքական դաշտում, ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, միջազգային բազմաթիվ այլ կառույցներ նմանօրինակ հայտարարություններով հանդես կգան», - ընդգծեց նա:

Տեսանյութեր

Live

Լրահոս