Ձերբակալվել է Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 24, 24News

Նավալնի

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ինսթագրամյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առավոտյան տանից դուրս գալիս ձերբակալվել է։ 

Քաղաքական գործչի փաստաբանը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Նավալնին ձերբակալվել է հանրահավաքի կազմակերպման կանոնները կրկնակի խախտելու համար: Վարչական օրենսգրքի այս հոդվածում նախատեսվում է տուգանք `150-300 000 ռուբլի կամ մինչև 30 օր կալանք: