Հայտնի է միլիարդատեր մանակպիղծի մահվան պատճառը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 17, 24News

մանկապիղծ

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնը, ով կալանավորվել էր անչափահասների հանդեպ սեքսուալ բռնություններ գործադրելու մեղադրանքով, ինքնասպան է եղել։ Այս մասին փաստում է դիահերձման պատասխանները, հայտնում է he New York Times պարբերականը։

Նշենք, որ Էփշտեյնի դիակը հայտնաբերվել էր Մանհեթենի բանտի իր խցի հատակին՝ օգոստոսի 10-ին։ Խցում նաև հայտնաբերվել էր պարան։ Պարզվել է, որ պահակները մի քանի ժամ չեն ստուգել Էփշտեյնին, ով արդեն իսկ մի քանի անգամ ինքնասպանության փորձեր էր արել, ինչն էլ պատճառ է դարձել ճակատագրական ելքի համար։ Նրա մոտ եղել է ենթալեզվակային ոսկորի կոտրվածք, ինչը լինում է ինքնասպանությունների ժամանակ։ Էփշտեյնի գործը բացվել էր այս տարվա հուլիսի սկզբներին։