Նժդեհ գյուղի մոտակայքում այրվել է շուրջ 10 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

հրդեհ_

Օգոստոսի 17-ին, ժամը 18:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նժդեհ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:24-ին, մարվել՝ 20:35-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: