Ասկերանի 17-ամյա բնակիչը որոնվում է որպես անհետ կորած․ հայրը դիմել է Արցախի ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

անհետ կորած

Օգոստոսի 18-ին՝ ժամը 16:30-ին, Ասկերանի շրջանի բնակիչ, 1974թ.ծնված Լ. Մ-ն դիմել է Արցախի ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 20:00-ի սահմաներում իր որդի՝ 2002թ.ծնված Արման Լևոնի Մովսիսյանը տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Ինչպես տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից, ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Արման Լևոնի Մովսիսյանի գտնվելու վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել մոտակա ոստիկանության բաժին կամ զանգահարել 1-02 կամ 047 94-65-02 հեռախոսահամարներով։