Լանջիկ գյուղի մոտակայքում փայտով բարձված մեքենա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Օգոստոսի 12-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում ոստիկանության Անիի բաժնի պարեկապահակետային ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում ստուգման են ենթարկել «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Մեքենայում հայտնաբերված փայտի օրինականությունը հաստատող ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել:

Վարորդը և ուղևորը, մեքենայով հանձերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Անիի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news