ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 5, 24News
ՀՀ ԱԺ աշխատակազմն այսօր պաշտոնական կեղծիք է արել: Այս մասին ֆեյսբույքան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն այսօր պաշտոնեական կեղծիք է արել:
Այսօր հետին թվով հրապարակել են աշխատակազմի հաստիքացուցակն ու անվանացանկը:
Հրապարակման ամսաթիվը դրել են՝ 13.07.2019թ․»։
Ավելի ուշ Բաբայանն ավելացրել է․
«Այսպիսով, շարունակում եմ ԱԺ աշխատակազմին հուշել․
որոշ ժամանակ անց ԱԺ աշխատակազմի նոր անվանացանկը և հաստիքացուցակը նույնպես անվավեր կճանաչվեն, քանի որ կրկին առկա են բազմաթիվ օրինախախտումներ․․․»։