Ֆինլանդիան 2019-ին լավագույն երկիրն է ճանաչվել վայրի բնության մեջ ճամփորդելու տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Ֆինլանդիան 2019 թվականին լավագույն երկիրն Է ճանաչվել վայրի բնության մեջ ճամփորդությունների տեսանկյունից: Դա են վկայում True Luxury Travel միջազգային գործակալության զեկույցի տվյալները:
«2019 թվականի մեր վերլուծությունը ցույց Է տվել, որ Ֆինլանդիան աշխարհի լավագույն վայրն Է վայրի բնության մեջ ճամփորդությունների առումով՝ շնորհիվ բնապահպանական կայունության բարձր մակարդակի, տեսակների եզակիության եւ բազմազանության, գեղեցիկ լանդշաֆտների եւ բնության պահպանության ջանքերի»,-ասված Է գործակալության զեկույցում:

Գնահատման չափանիշների թվում են՝ ազգային բնական այգիների թվաքանակը, կենսաբազմազանությունը, կենդանիների եւ բույսերի՝ Կարմիր գրքում տեղ գտած տեսակների անհետացման ռիսկը, բնության պահպանության ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերը եւ այլն: