Իմ հիմնական խնդիրը Դոնբասի խաղաղությունը և Ղրիմը վերադարձնելն է. Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 16-ին հայտարարել Է, որ առաջվա պես իր հիմնական խնդիրները պետության ղեկավարի պաշտոնում Դոնբասի խաղաղությունը եւ Ղրիմը վերադարձնելն է համարում եւ մտադիր չԷ հրաժարվել այդ կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

«Պատերազմն ավարտելը եւ ուկրաինական բոլոր տարածքների ապաօկուպացումը իմ՝ որպես Ուկրաինայի նախագահի գլխավոր առաքելությունն Է,- ասել Է նա Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ վարած բանակցություններից հետո:-Եվ մենք մեծապես ակնկալում ենք ձեր դիվանագիտական աջակցությունը, մեր գործընկերների, այդ թվում նաեւ Սլովակիայի կողմից կիրառվող պատժամիջոցների ճնշումը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news