Անցնող շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 167 անգամ

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

սահման

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի  9-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում 167 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով:

Այս մասին հայտնեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը, ադրբեջանական հենակետերից տարբեր տրա­մաչափի հրաձգային զենքերից` այդ թվում խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից 55 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Բերդավան, Բարեկամավան, Այգեպար, Մովսես, Այգեձոր, Գեղարքունիքի մարզի Վահան, Արարատի մարզի Երասխ, Պարույր Սևակ, Զանգակատուն, Վայոց Ձորի մարզի Չիվա, Արենի, Խնձորուտ բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը:

Ադրբեջանի զինված ուժերի կողմից 112 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ  Մարտակերտի, Շահումյանի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մար­տա­կան դիրքերը:

Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին, համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news