Որոշվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

Ռոբերտ Քոչարյան
ԵՐԵՒԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ,  24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, քննելու է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Վերջինիս փաստաբանները, հղում անելով ՀՀ ՍԴ-ի սեպտեմբերի 4-ի որոշմանը, պահանջում են անհապաղ ազատ արձակել Քոչարյանին ու վերացնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ինչպես հայտնում է 24News-ի թղթակիցը դատարանի բակից, այնտեղ են հավաքվել երկրորդ նախագահի կողմնակիցներն ու ընդդիմախոսները, ովքեր վանկարկում են ի պաշտպանություն կամ ի դատապարտում Ռոբերտ Քոչարյանի կոչեր։ 

Դատարանի բակում է նաև ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը։ 

«Գեներալ-մայոր Վանեցյանը Փաշինյանին ասաց կանգ առ ու սթափվիր», - նկատել է Շարմազանովը։ 

Երևանի ժամանակով ժամը 13:00-ին դատավոր Աննա Դանիբեկյանը կհայտարարի Քոչարյանի խափանման միջոցի մասին իր որոշումը։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news