Փաշինյանի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 17, 24News

մհեր գրիգորյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները:

Որոշման մեջ, մասնավորապես, նշված է. 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց­նում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝

1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլոր­տային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառա­վարում.

2) հարկային բարեփոխումներ.

3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.

4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.

5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիա­կան տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխա­տանքներ և ծրագրեր.

6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ.

7) հակակոռուպցիոն քաղաքականություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news