Բնականոն գործընթացներ են. Մակունցը՝ Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականների մասին

ԵՐԵՒԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 18, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բնականոն գործընթաց է համարում ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները։ Այս մասին նա ասաց  լրագրողների հետ ճեպազրույցում այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ։ 

Ինչ վերաբերվում է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի քաղաքական բովանդակությանը, Մակունցը կոչ արեց «գոհանալ վարչապետի մեկնաբանությամբ»։