«Լիդիան Արմենիա»-ն նշել է, որ Արփա գետի վրա բացասական ազդեցություն չի լինելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ դիմելով Շրջակա միջավայրի նախարարին։ Նախաձեռնության անդամները, մասնավորապես, խնդրում են քննության առնել այն փաստը, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն ընդունել է պատասխանատվություն 2018թ․ մայիսին հանքարդյունահանման տարածքից Արփա գետ հոսած հեղեղաջրերի և գետի աղտոտման համար, ինչն արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, սակայն այդպես էլ մնացել է անհետևանք։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված նախարարության վերջին գործողություններից հանրությանը հայտնի է դարձել, որ նախարարությունը ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի հիման վրա գրություն է ուղարկել կառավարությանը, որ վերջինս հանձնարարի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին կրկին ստուգումներ իրականացնել։

Սակայն ՇՄԱԳՓ մասին ՀՀ օրենքի և Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգի համաձայն այդ գործընթացում դերակատարում ունի նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ը։

Սույն դիմումով առաջարկում ենք, որ փորձաքննական կենտրոնը վերլուծի վերոնշյալ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի առկայությունը և իրականացնի կարգի համապատասխան կետերում նշված անխտիր բոլոր գործառույթները: Կարծում ենք, որ ԷԼԱՐԴ-ԹիԱրՍԻ ընկերությունների զեկույցի, ձեր նախարարության կառավարությանն ուղղված գրության, ինչպես նաև մինչ այդ՝ 2017-2018թթ հրապարակված, միջազգային փորձագիտական զեկույցների մեջ կան բազմաթիվ իրավական հիմքեր, որոնք թույլ են տալիս ուժը կորցրած ճանաչել այս ծրագրին 2016թ-ի ապրիլի 29-ին տրված փորձաքննական դրական եզրակացությունը։

Խնդրում ենք նաև քննության առնել այն փաստը, որ Լիդիան Արմենիա ընկերությունն ընդունել է պատասխանատվություն 2018թ․ մայիսին հանքարդյունահանման տարածքից Արփա գետ հոսած հեղեղաջրերի և գետի աղտոտման համար, ինչն արձանագրվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, սակայն այդպես էլ մնացել է անհետևանք։ Մինչդեռ, արդեն շինարարական փուլում նման երևույթը նոր էկոլոգիական գործոն է, որ հորդառատ անձրևների և հեղեղումների գնահատման բացակայության պարագայում ի հայտ է եկել 2018թ-ին և առաջացրել անհրաժեշտություն գնահատել ծրագրի ազդեցությունը Արփա գետի վրա, մասնավորապես ցիանիդով կույտային տարալվացման հարթակի տարածքից։ Լիդիան Արմենիա ընկերությունը միշտ նշել է, որ Արփա գետի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի լինելու, սակայն արդեն շինարարության փուլում այդ պնդումն ու պարտավորությունը խախտվել է։

Սույն գրությանը կից ներկայացնում ենք Էկոլուր տեղեկատվական ՀԿ-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացրած երկու տեղեկանքները՝
1․ Տեսչական մարմնի պատասխանը ՀԿ-ին,
2․ Լիդիան Արմենիա ընկերության գրությունը տեսչական մարմնին։

Խնդրում ենք ձեռնարկված գործողությունների մասին մեզ տեղյակ պահել»։

Հասարակություն
Հասարակություն

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news