Mercedes-ը բախվել է Արթուր Աբրահամի վարած BMW X6-ն, որն իր հերթին բախվել այլ մեքենայի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 21, 24News

վթար

Սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 06:40-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ՝ 24-ամյա Էդգար Փափազյանը Հին Երևանցի փողոցում՝ Հյուսիսային պողոտայում, իր վարած Mercedes մակնիշի 45 QO 455 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամին պատկանող BMW X6 մակնիշի 01 RA 001 համարանիշի ավտոմեքենային:

Ըստ կայքի՝ BMW X6 -ն էլ առաջ ընթանալով` բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault մակնիշի 130 AF 61 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի և Renault-ի գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը:

Հետաքննիչի հանձնարարականով Mercedes-ի վարորդը հիվանդանոցում ենթարկվելու է բժշկական փորձաքննության՝ պարզելու նրա սթափության աստիճանը, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա եղել է ոչ սթափ: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: