Լիճք գյուղի մոտակայքում այրվում է 8000 քմ անտառածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 7 հրշեջ-փրկարար:

Այրվում է մոտ 8000 քմ անտառածածկ տարածք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: