Արմեն Սարգսյանն ընդունել է Տիգրան Սարգսյանին. անդրադարձել է եղել ԵԱՏՄ նիստի արդյունքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքներին, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության խորացման հարցերին: