Ստեփանակերտում կբացվեն Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անվան մարզադպրոցներ

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Ստեփանակերտում կբացվեն Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անվան մարզադպրոցներ

Ստեփանակերտում ծանրամարտի մարզադպրոց կբացվի, որը կկրի աշխարհի կրկին և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Մարզադպրոցներից առաջինը կլինի Ստեփանակերտում և կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը, իսկ երկրորդը՝ Շուշիում՝ Նազիկ Ավդալյանի անվամբ:

Այս օրերին Հայաստանի ծանրամարտի ընտրանին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ Ստեփանակերտում է: