ՀՀ զինված ուժերում ստեղծվել է կին զինծառայողների խնդիրներն ուսումնասիրող նոր ստորաբաժանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

.

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբա­նական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորաստեղծ ստորաբաժանման գործունեության նպատակն է զինված ուժերում կանանց զինծա­ռա­­յության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղութ­յամբ առա­ջարկությունների ներկայացումը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news