ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Չի՛ կարելի ի դեմս վարչապետի խաղալ երկրի հեղինակության հետ, պարբերաբար մեկը մյուսի հետ կապ չունեցող թվեր ներկայացնել, ու սա առաջին դեպքը չէ»: Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ կառավարության ղեկավարը նշում է Հայաստանում 2019 թվականի երկրորդ եռամսյակից գործազրկության էական նվազման մասին՝ 24TV-ի եթերում ասել է տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավարն անդրադարձել է նաև տնտեսության ներկա վիճակին, կառավարության վարած տնտեսական քաղաքականությանը, արտաքին ու հատկապես ներքին ներդրումներին, ինչպես նաև այն տնտեսական առաջնահերթություններին, որոնք իրականում պետք է իր առջև դնի երկրի իշխանությունը ցանկալի արդյունքի հասնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: