ՍԴ-ի հարցը քննարկվել է «Իմ քայլ»-ի նիստում․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

««Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ ընթացիկ հարցեր են քննարկել»,- 24News-ի հարցին ի պատասխան ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

Մեր այն հարցին, թե Սահմանադրական դատարանի հարցն օրակարգում եղե՞լ է, Միրզոյանը դրական պատասխան տվեց․ «Այո, նաև»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես հաստատեց, որ նիստի ժամանակ անդրադարձել են նաև ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ հարցաքննության հրավիրելու հանգամանքին, նշեց՝ իրավական բնականոն գործընթաց է։

«Պետք չէ ասել, թե կարմիր գծեր են հատվել, քաղաքական հետապնդում չի իրականացվում նրա անձի կամ ընտանիքի նկատմամբ»,- ասաց նա։

Մեր մյուս հարցին, թե ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասով ո՞րն է իշխանությունների «Պլան Բ»-ն, տիկին Մակունցը խոստացավ իր դիրքորոշումներն ու կարծիքը ներկայացնել խորհրդարանում։