Գևորգ Կոստանյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազին. նրանք պարբերաբար հանդիպում են. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

.

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, օրերս Մոսկվայում հանդիպել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան։ Հայտնի է, որ դեռ համատեղ աշխատանքի տարիներից նրանց միջեւ ջերմ ընկերական փոխհարաբերություններ են հաստատվել:

Մեր տեղեկություններով, նրանք պարբերաբար շփումներ են ունենում։ 

Ըստ մեր մոսկովյան աղբյուրի տրամադրած տեղեկությունների, անցած շաբաթ օրը նրանք, իրենց տիկնանց հետ, միասին ընթրել են մերձմոսկովյան «Ցարսկայա օխոտա» կոչվող ռեստորանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news