Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սոչիի համաձայնության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 30, 24News

թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 150 ժամ տևողությամբ ժամկետի ավարտին Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) Ռուսաստանի կողմից դուրս են բերվել Թուրքիա-Սիրիայի սահմանից։

Ըստ հայտարարության՝ քրդական ուժերը հետ են  քաշվել մինչև 30 կմ, ինչպես նաև դուրս են բերվել Մանբիջից և Թել Ռըֆաթից:

Նշվել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համատեղ պարեկապահակային գործողություններ են սկսելու «Խաղաղության ակունք» գործողության տարածքների արևմտյան և արևելյան հատվածներում՝ 10 կմ խորությամբ: Այդ տարածքների մեջ չի ընդգրկվելու միայն Կամիշլի քաղաքը: Նաև նշվել է, որ այդ պարեկապահակային գործողությունների համար իրականացվում են ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ: Բացի այդ, սկսվել են նաև հետախուզական թռիչքներ: