Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Լարս

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 12:00-ի դրությամբ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, որ անցակետի տարածքում ավելի քան 250 մեքենա է խցանվել։