Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Սիրիայի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հանդիպել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի ու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության տվյալների՝   փակ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբահչե շրջանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Միացյալ Նահանգներ կայանալիք այցի մանրամասները, ինչպես նաև Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ Թուրքիայի և ԱՄՆ միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news