ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
Դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հայտնում է, որ դերասանը պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում հիվանդանոցում և շուտով տանը կլինի։ Այս մասին գրում է РИА Новости-ին։
Ավելի վաղ մի շարք ռուսական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են ծանր վիճակում և տեղափոխել են վերակենդանացման բաժին։
«Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում չէ։ Նա ամեն երկու-երեք ամիսը մեկ բուժզննում է անցնում։ Այժմ ձմեռ է մոտենում, որոշել ենք ամեն դեպքում հետազոտվել։ Երկու-երեք օրից նա տանը կլինի»,- ասել է Սողոմոնյանը։