Unibank

Unibank Mobile

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը չպատասխանեց Սորոսի հիմնադրամի մասին հարցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսից հայ լրագրողների հետ ճեպազրույցում չպատասխանեց Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության վերաբերյալ հարցին։

Լրագրողը հղում անելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ Սորոսի մասին նախօրեին արած հայտարարությանը, դեսպանին հարցրեց՝ արդյոք նրա կարծիքով հիմնադրամի գործունեությունը վտանգ ներկայացնում է ՀՀ-ի համար, ինչը թողնելով անպատասխան՝ Թրեյսին սկսեց պատմել Կարիերայի և ձեռներեցության տոնավաճառին իր մասնակցության մասին։

Դեսպան Թրեյսին նաև անդրադարձավ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ու դրանով պայմանավորված՝ օտարերկրյա ներդրումներին՝ ասելով․ «Ուզում եմ ուրախությամբ նշել, որ մեր աջակցության ծավալները ավելացել են՝ հաշվի առնելով այն ուժեղ հանձնառությունը, որ մենք տեսնում ենք ՀՀ կառավարության կողմից»։

Նշելով, որ Հայաստանում ամերիկյան ներդրումները տարբեր ուղղություններով են արվում, այդ թվում նաեւ բիզնես ոլորտում, դեսպանը նկատեց․ «Մեր ուղերձը ՀՀ կառավարությանն այն է, որ ներդրումների համար պետք է ապահովվի թափանցիկություն, խաղի հավասար պայմաններ, կանխատեսելիություն, եւ որոշումների կայացման գործընթացները պետք է հստակ լինեն»։

Նա դրական համարեց այն, որ այսօրվա Հայաստանում կան մարդիկ, որոնք համամիտ չեն կառավարության հետ, բայց ազատ են արտահայտվել. «Սա կրկին ինձ բերում է մեր այսօրվա միջոցառմանը՝ ներդրումներ մարդկային կապիտալում»,- եզրափակեց իր միտքը դեսպանը։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս