ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կմտածի Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու` հարկերի նվազեցման վերաբերյալ առաջարկն ուսումնասիրելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Պառլամենտականը պետության ղեկավարի հետ զրույցի ընթացքում ասել է, որ «հարկերի կրճատումը երբեմն ձեռնտու է»: «Հիմա ավելացել է ԱԱՀ-ն, այլ երկրներում, ընդհակառակը, դրանք նվազել են»,- ասել է Ժիրինովսկին:
Նրա կարծիքով` հարկի բարձրացումն առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կարող է մեծացնել հավաքագրումը, բայց հետո դա կարող է բերել արգելակման, պայմանավորված «որոշ փոքր ձեռնարկություններով, որոնք չեն կարող դիմակայել այս հարկին», չնայած աճը միայն երկու տոկոս է կազմում:
«Բայց այլ երկրներում, ընդհանուր հարկային ծանրաբեռնվածությունն ավելի մեծ է, քան մեզ մոտ»,- ասել է Պուտինը։
Ժիրինովսկին համաձայնել է, որ պետք է համեմատել ու տեսնել։
«Կնայենք»,- պատասխանել է ՌԴ նախագահը»։