Գյումրու մաքսատունը կառուցելու համար հատել են ծառուղին․ «SOS»-ի անդամը ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

ծառուղի

«SOS» նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Գյումրու մաքսատունը կառուցելու համար ծառուղի հատվել և տեղը էլեկտրասյուն է տեղադրել:

«Էլ ոչինչ անել չեմ կարող, արդեն ծառերն արմատներով հանել են: Ուղղակի ուզում եմ, որ որպես ՀՀ քաղաքացի հասկանաք, որ տնտեսությունը կարելի է այնպես կառուցել, որ չավերեք այն գեղեցկությունը, որ եղել է ձեզնից առաջ: Կարելի էր, չէ՞, քթի ծակով անել, կարելի էր մաքսատունը սարքել առանց քանդելու», - ասել է Հայկ Բարսեղյանը և լուսանկարներ հրապարակել, որոնք արվել են մինչ ծառուղու հատումը և դրանից հետո:

Առավել մանրամասն՝ ստորև ներկայացվող տեսանյութում։

1
1