Հարցի ճիշտ լուծումը բոլորին հասանելի սպանդանոցներ ունենալն է․ Արարատի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

1

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Սերգեյ Ատոմյանը, Սեդրակ Թևոնյանը և Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները երեկ հանդիպել են սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից դժգոհ անասնապահների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: 

«Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ մարզպետը նշել է, որ հարցի ճիշտ լուծումը բոլորին հասանելի սպանդանոցներ ունենալն է:

Պատգամավորները գյուղացիների, ֆերմերների բարձրացրած հարցերն այսօր կներեկայացնեն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ», - նշվում է էջում։