«Իմ քայլի» պատգամավորները մակերեսային են ամեն ինչին նայում, չեն խորանում դետալների մեջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը վստահ է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո մարդկանց եկամուտները չեն ավելանալու, տնտեսական վիճակը չի բարելավվելու։ 24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի ու Հրայր Թովմասյանի անձնական վեճի համար մարդիկ չեն ուզում ռեսուրներ ծախսել։ 

««Իմ քայլի» պատգամավորները մակերեսային են ամեն ինչին նայում, չեն խորանում դետալների մեջ։ Անընդհատ հղում են անում ժողովրդին, ուզում եմ հասկանալ՝ մեր ընտրողները ժողովուրդ չե՞ն, միայն «Իմ քայլի» ընտրողնե՞րն են ժողովուրդ》- նշեց  Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։