Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Աբդուլահ

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդն այցելելու է Հայաստան։

Փետրվարի 10-ին տեղի կունենա Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։

Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։