Շենգավիթում շինարարական աշխատանքներ են կասեցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

/

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Ն․Շենգավիթ հ․13 փողոցի հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում նախաձեռնման փուլում կասեցվել են շինարարական աշխատանքները, տարածքը բերվել է նախկին տեսքի։ 

Սահմանվել է հսկողություն։ Այս մասին հայտնում է Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը: