Ղազախստանում հաստատվել են կորոնավիրուսի առաջին դեպքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ղազախստան

Ղազախստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք։ Այս մասին հայտնում է РиаНовости-ն։

«Մեզ մոտ հաստատվել է․ թեստի արդյունքները դրական էին մեր երկու քաղաքացիների մոտ»,- ասել է Ղազախստանի առողջապահության նախարար Բիրտանովը մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Վարակվածները ժամանել էին Գերմանիայից և այժմ գտնվում են Ալմա Աթայում։ Սա հանրապետությունում կորոնավիրուսի գրանցված առաջին դեպքն է»։

 

Վարակվածները 1974 թվականին ծնված տղամարդ և 1984 թվականին ծնված կին են: Հիվանդները տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց։



Հիշեցնենք, որ ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսը հայտարարել էր որպես համաշխարհային համաճարակ։ Աշխարհում վարակված է ավելի քան 125 հզ․ մարդ, մեծամասնությունը ապաքինվել է, ավելի քան 4000-ը՝ մահացել։