ՄԱԿ-ը 74 բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկել Իդլիբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգի բնակչությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: 

Մարտի 18-ին Թուրքիայի Հաթայի նահանգի Ռեյհանլը շրջանից օգնություն տեղափոխող 74 բեռնատար թուրք ոստիկանների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ շարժվել է Ջիլվեգյոզու անցակետ։ Բեռնատարները, հատելով թուրք-սիրիական սահմանը, շարժվել են Իդլիբ։  

Նշվում է, որ հումանիտար օգնությունը բաժանվելու է Իդլիբում և հարակից բնակավայրերում ապրող քաղաքացիական անձանց։