Անգլիայի կառավարությունը հիվանդություններ ունեցողներին կոչ է անում 12 շաբաթով մեկուսանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News   

Բրիտանիա

Մարտի 21-ին Անգլիայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմել է կորոնավիրուսի նկատմամբ խոցելի խմբերի ներկայացուցիչներին։

Վերջիններս խրոնիկական ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ  են, որոնց կոչ է արվել առնվազն 12 շաբաթով մեկուսանալ և շփվել միայն իրենց մասին հոգ տանող անձանց և բուժաշխատողների հետ։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ խմբի բոլոր մարդիկ կծանուցվեն նամակով կամ հեռախոսային կարճ հաղորդագրությամբ։ Խոսքը գնում է մոտավորապես 1,5 միլիոն մարդու մասին։